Բուլղարացի հայտնի ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը վստահ է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոնա»-ն հեշտ հաղթանակ է տանելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:
«Կարծում եմ, որ հանդիպումը «Բարսելոնա»-ի համար բարդ չի լինի: Կատալոնացիների երկրպագուները կարող են հանգիստ լինել, քանի որ «Բարսա»-ի կազմում խաղում են Մեսսիի, Չավիի ու Ինիեստայի նման հանճարեղ ֆուտբոլիստներ: «Բարսելոնա»-ի համար միևնույն է, թե ով կլինի իր մրցակիցը. կատալոնացիները բոլորի հետ էլ նույն կերպ են խաղում: Ամենակարևորը մոտիվացիան է, իսկ Գվարդիոլան այդ գործում վարպետ է»,- Ստոիչկովի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:


































