Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը ներկա է գտնվել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին: Այս մասին տեղեկանում ենք դեսպան Եգանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Լուսանկարում դեսպանն է՝ Ազնավուրի, տիկնոջ, Կանադայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մարի Անն Կոնինքսի և գերմանացի քաղաքական գործիչ Կուրտ Շելթերի հետ: Ինչպես դեսպանն է նշել, Լեգենդի համերգին:
Նշենք, որ ֆրանսահայ երաժիշտի համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Մոնրեալի Bell Centre մարզահամերգային համալիրում:
Աշխարհահռչակ շանսոնյեի մենահամերգը կայացել է հյուսիսամերիկյան 5 քաղաքներում նախատեսված շրջագայության շրջանակներում:







































