«Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտի վերաբերյալ նշված է բոլոր վարչարարական պաշտոններում աշխատողների տարիքի սահմանափակում մինչև 70 տարեկան: Նույն դրույթը նշված չէ հանրակրթության ոլորտի վերաբերյալ. այսինքն՝ կարող է լինել բուհի 70 տարեկան ռեկտոր, բայց դպրոցի 70 տարեկան տնօրեն չի՞ կարող լինել»,- ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այս հարցով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին:
Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցին շատ լիբերալ է մոտենում: «Համարում եմ, որ սերնդափոխություն է պետք, չպետք է թողնենք պապական նստեն այդ մարդիկ տեղում»:
Մանրամասները՝ տեսանյութում: