Բրյուսելում փողոցներ մաքրողը, որը հոկտեմբերի 14-ին 168 մլն եվրո էր շահել EuroMillions եվրոպական վիճակախով, հոկտեմբերի 17-ին աշխատանքի չի եկել: Այս մասին հայտնել է Soir թերթը՝ հղում անելով շահման երջանիկ տիրոջ գործընկերներին:
Ինչպես նշում է հրատարակությունը, բրյուսելցին, որի ազգանունն անվտանգության նկատառումներով չի բացահայտվում, արդեն պատմել է վիճակախաղի կազմակերպիչներին, որ Բելգիայի պատմության մեջ ամենախոշոր շահումը իսկական շոկ է դարձել իր համար:
Մինչ այժմ Բելգիայում վիճակախաղով շահած ամենամեծ գումարը կազմել է 100 մլն եվրո։









































