Nutritional Science պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 2 կիվի ուտելը բարձրացնում է մարդու տրամադրությունը և նրան հաղորդում հավելյալ էներգիա:
Կիվին պարունակում է 2 անգամ ավելի սննդարար նյութեր, քան նարինջը: Մեկ կիվին կարող է լրացնել C վիտամինի օրական չափաբաժինը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կերել են օրական 2 կիվի, նկատելիորեն պակաս են զգացել հոգնածություն ու ընկճախտ և ունեցել են ավելի շատ էներգիա, քան նրանք, ովքեր օրական կերել են կես կիվի:









































