Mercedes-ը պատրաստում է S դասի գերհզոր տարբերակ, որը հագեցած կլինի V-աձև 12 ցիլինդրային շարժիչով: Դրա հզորությունը կգերազանցի 600 ձիաուժը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ դիլերները մեքենայի պատվերները կսկսեն ընդունել հաջորդ տարվա հունվարից՝ գրում է auto.vesti.ru-ն:
Մեքենայի շարժիչը կունենա 6 լիտր աշխատանքային ծավալ և երկու տուրբին: Սպասվում է, որ նոր սեդանի ծալովի ծածկոցի տակ եղած շարժիչը կունենա 630 ձիաուժ հզորություն: Նոր մոդելը 4 վայրկյանում կհավաքի 100 կմ/ժ արագություն, իսկ 100 կմ տարածություն անցնելու համար կծախսի միջինը 11.6 լիտր վառելիք: