Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հույս է հայտնել, որ թիմի կենտրոնական հարձակվող Դիեգո Կոստային կհաջողվի խուսափել որակազրկումից:
«Կոստան ծանոթ է իրավիճակին: Ես նրան բացատրել եմ, որ պետք է հնարավորինս զգոն լինել և ամեն գնով խուսափել դեղին քարտ ստանալուց: Այս պահին մենք չենք կարող ֆուտբոլիստ կորցնել», – ասել է Կոնտեն:
Նշենք, որ ևս մեկ դեղին քարտ ստանալու դեպքում Դիեգո Կոստան որակազրկման պատճառով ստիպված կլինի 1 տուր բաց թողնել:








































