Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Անկարան վճռականորեն է տրամադրված «Բաքու-Թբիիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու թուրքական հատվածի կառուցումն ավարտելու հարցում:
Նրա խոսքով՝ ԲԹԿ թուրքական հատվածի կառուցման աշխատանքները ավարտական փուլում են. «Այդ նախագիծը կավարտվի ամենակարճ ժամկետում:
Այդ ճանապարհի շնորհիվ ուղիղ հաղորդակցություն կհաստատվի Չինաստանից դեպի Եվրոպա: Կարսում ԲԹԿ-ի լոգիստիկ կենտրոն կառուցելու մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը կավարտվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Սկսել ենք «խելացի քաղաքների» կառուցման նախագիծ: Կարսը կլինի երրորդ քաղաքը»:
Ակնկալվում է, որ ԲԹԿ-ն տարեկան կփոխադրի 1 միլիոն ուղևորի և 6.5 միլիոն տոննա բեռ: Հետագայում ծրագրված է նրա տարեկան թողունակությունը հասցնել 17 միլիոն տոննայի:










































