Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով չորս երեխա է տուժել, երկուսի վիճակը ծանր է։ TASS գործակալության հետ զրույցում այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան։
«Մանկական հանրապետական հիվանդանոց է հասցվել ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած չորս երեխա: Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,- ասել է Ցիդաևան:
Վթարը տեղի է ունեցել ավտոգնացքի հետ ավտոբուսի բախման հետևանքով: Ավտոբուսը մխրճվել է ճամփեզրին կանգնած ավտոգնացքի մեջ:
Փորձագետներից ոմանք հակված են այն մտքին, որ վարորդը կարող էր քնել ղեկին: Ներկայում ավտոմայրուղու այն տեղամասը, որտեղ տեղի է ունեցել վթարը, փակ է տրանսպորտի երթևեկության համար: Վթարի վայրում մեծ քանակությամբ ջարդված ապակիներ են, ավտոբուսը մեծապես վնասվել է։ Նաև խիստ վնասվել են ավտոգնացքում գտնվող մեքենաները:










































