Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ավարտել է Իրանին S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչը:
«Այո, ավարտել է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Օգոստոսի վերջին Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը հայտարարել էր՝ Թեհրանը հույս ունի, որ ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները կավարտեն մեկ ամսվա ընթացքում:







































