Թուրքիայի իշխանությունները ազատ են արձակել ամերիկացի լրագրողուհի Լինդսի Սնելին, որը կալանավորվել էր ավելի քան 2 ամիս առաջ սահմանն անօրինական հատելու համար, հայտնում է Guardian-ը:
Լրագրողուհին, որը համագործակցել է մի շարք ԶԼՄ-ների հետ, այդ թվում՝ MSNBC, ABC News, Discovery և Yahoo News հեռուստաալիքների, լուսաբանել է սիրիական Հալեպի իրավիճակը:
Հուլիսի վերջին նրան առևանգել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները և մի քանի շաբաթ պահել են գերության մեջ: Ազատվելուց հետո Սնելը ուղևորվել է Թուրքիա, որտեղ օգոստոսի 6-ին կալանավորվել է սահմանն անօրինականորեն անցնելու համար:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն ողջունել է Սնելի ազատումը:










































