Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանի մասին:
«Գրիզմանը համաշխարհային մակարդակի աստղ չէ: Դրա համար նա պետք է մի քանի տարի հանդես գա նույն բարձր մակարդակով», – ասել է Ռիբերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիզմանը հայտարարել էր, որ ցանկանում է իր խաղամակարդակով համեմատվել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի հետ:









































