Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը 5 ամիս անց վերսկսել է մարզումները թիմի հետ:
Ֆուտբոլիստը աճուկի մկանի վնասվածք էր ստացել դեռ մայիս ամսին և ստիպված էր բաց թողնել «Եվրո-2016»-ը:
Ի սկզբանե նշվում էր, որ Ռոյսը բաց կթողնի 4 ամիս, սակայն նրա վերականգնման ընթացքը դանդաղեց:
Երեկ Ռոյսը մարզվել է թիմի հետ, այնուհետև անցել անհատական աշխատանքի:







































