Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցություն է հայտնել քաղցր մթերքների և ըմպելիքների համար լրացուցիչ «շաքարային հարկ» սահմանող երկրներին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՀԿ նոր զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ քաղցր ըմպելիքների գնի նույնիսկ 20%-ով ավելացումը բերում է դրանց սպառման նվազման և նպաստում է բնակչության՝ ընդհանուր առմամբ ավելի առողջ սննդակարգի անցմանը:
Որոշ երկրներ, այդ թվում՝ Մեքսիկան և Հունգարիան, արդեն լրացուցիչ հարկ են սահմանել քաղցր մթերքների և ըմպելիքների համար: Հաջորդ տարի նման «շաքարային հարկ» կսահմանի ՀԱՀ-ը:
«Ազատ շաքարների» սպառման նվազումը բերում է ճարպակալմամբ, դիաբետով և կարիեսով տառապողների թվի կրճատման՝ նշում է ԱՀԿ-ն:









































