Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Կոտ Դ’Իվուար – Մալի խաղում ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերժ Օրյեն հերոսական քայլ է կատարել:
Հանդիպման ընթացքում Մալիի և ռուսական «Ռոստով»-ի ֆուտբոլիստ Մուսա Դումբիայի մոտ էպիլեպսիկ նոպա է սկսվել, ինչից անմիջապես հետո Օրյեն՝ առանց բժիշկներին սպասելու, առաջին օգնություն է ցույց տվել Դումբիային՝ փրկելով վերջինիս կյանքը:
Նշենք, որ անհրաժեշտ բուժոգնություն ստանալուց հետո Մուսա Դումբիան փոխարինվել է:









































