Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան ու Անկարան շարժվում են Թուրքիայում էներգետիկ խոշոր հանգույց ստեղծելու ուղղությամբ։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.
«Ուշադրություն եմ հրավիրում, որ այդպիսով մենք շարժվում ենք Թուրքիայի նախագահի պլանի իրագործման ուղղությամբ, որն առնչվում է այդ երկրում էներգետիկ խոշոր հանգույց ստեղծելուն»։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը։
Պուտինի խոսքերով՝ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովը ջանքեր կգործադրի՝ ուղղված Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների լիարժեք վերականգնմանը։











































