Georgia Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդները խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո իրենց կողմնակիցներին ծանոթացնելու են գործողությունների հետագա ծրագրի հետ:
«Ազգային շարժման» առաջնորդներից Սերգո Ռատիանին հայտարարել է. «Բիձինա Իվանիշվիլին ինքն է նկարել ընտրությունների արդյունքները և դրանք բնակչությանը հայտնել ԿԸՀ անունից: Ուստի այդ արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ: Մենք չենք կարծում, թե դա եղել է մեր հասարակության ազատ կամարտահայտման արդյունքը»:
Ավելի վաղ Վրաստանի ԿԸՀ-ն քվեների 99.92 տոկոսի հաշվարկից հետո հայտարարել էր, որ միայն 3 քաղաքական ուժ է հաղթահարել 5 տոկոսանոց ընտրական շեմը:
«Վրացական երազանքը» հավաքել է քվեների 48.6 տոկոսը, «Ազգային շարժումը»՝ 27.14 տոկոսը, «Հայրենասերների դաշինքը»՝ 5 տոկոսը:











































