Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են Լայպցիգում տղամարդու ձերբակալության մասին, որը կասկածվում է պայթյուն ծրագրելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ոստիկանները որոնել են 22-ամյա սիրիացի ներգաղթյալ Ջաբեր ալ-Բաքրին: Սիրիացին փախել էր Խեմնից քաղաքի արևելյան մասում ոստիկանական ռեյդի ժամանակ:
Ալ-Բաքրը կասկածվում է Գերմանիայի Խեմնից քաղաքի օդանավակայանում պայթյուն նախապատրաստելու մեջ: Ներգաղթյալը Սիրիայից Գերմանիա է ժամանել 2015 թվականին: Նա եղել է տեղի իշխանությունների հսկողության տակ:









































