Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել «Թարաբյա» նստավայրում: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:
Նշվում է, որ Ստամբուլում Աթաթուրքի անվան օդանավակայանում Իլհամ Ալիևին դիմավորել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը և այլ անձինք:










































