Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն խոսել է թիմի վերջին ելույթների մասին:
«Պետք չէ մոռանալ, որ այս «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի գավաթակիր է: Վստահ եմ, որ շատ շուտով մենք կվերգտնենք մեր խաղը:
Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես ապաքինվել եմ վնասվածքից և ինձ հիանալի եմ զգում», – ասել է Կազեմիրոն:






































