Գերմանական Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ գերմանացի պատգամավորների այսօրվա այցը «Ինջիրլիքի» ավիաբազա վերջակետ դրեց Գերմանիայի ու Թուրքիայի միջև վեճին:
Ամիսներ տևած դիվանագետական վեճն ավարտվեց 7 գերմանացի պատագամավորների կողմից «Ինջիրլիք» այցելելով: Գերմանական պատվիրակությունը Կառլ Լամերսի գլխավորությամբ Թուրքիա է ժամանել այսօր առավոտյան:
Պատգամավորների այցը միտված է «Ինջիրլիքում» գտնվող 250 գերմանացի զինծառայողների հետ տեսակցելուն և նրանց գործերին ծանոթանալուն:
Այցից հետո Գերմանիայի խորհրդարանը բանաձև կընդունի «Ինջիրլիքում» Բունդեսվերի գտնվելու մասին: Ներկա դրությամբ այդ ժամկետն ավարտվում է դեկտեմբերին:









































