Վիկտորյա Բեքհեմը The Sunday Times պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում նորից երեխա ունենալ: «Բոլորին միանշանակ ասում եմ՝ ոչ, այլևս չեմ պատրաստվում երեխա ունենալ»,- հայտարարել է Բեքհեմը:
Նա նշել է, որ իր համար բարդ է համատեղել մեծ բիզնեսը և մեծ ընտանիքը. չէ՞ որ պետք է ժամանակ հատկացնել 4 երեխաներից յուրաքանչյուրին և ամուսնուն:
Վիկտորյան ասել է. «Ինձ թվում է՝ որքան մեծ է երեխան, այնքան բարդ է նրա հետ: Ամենագլխավորը՝ վստահ լինել, որ յուրաքանչյուրին տվել ես այնքան ուշադրություն, որքան նրան պահանջվում է»:
Վիկտորյան պատմել է, որ շատ ուշ է պառկում քնելու, քանի որ սպասում է, որ տուն վերադառնա իր ավագ որդին՝ Բրուքլինը (իսկ նա ոչ միայն աշխատում է, այլև լրջորեն զբաղվում է լուսանկարչությամբ և հանդիպում է աղջիկների հետ):
Վիկտորյան քնում է գրեթե այն ժամանակ, երբ արդեն արթնանալու ժամն է լինում՝ նրա 4 տարեկան աղջիկ Հարփերը շուտ է արթնանում:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ՝ կարծես երեխաներն ինձ մասերի են բաժանում: Իսկ ախր կան նաև Դեյվիդն ու աշխատանքը… Անկեղծ ասած՝ դա ծանր է: Ես ինձ մեղավոր եմ զգում, եթե ինչ-որ բան բաց եմ թողնում երեխաների դաստիարակության և մեծանալու հարցում»,- ասել է Բեքհեմը:















































