«Դոկտոր մահ» մականունը ստացած հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանը, որը հայտնի է էֆթանազիայի միջոցով անհույս հիվանդներին կյանքից զրկելով, հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Մի քանի շաբաթ առաջ 82-ամյա բժիշկն արդեն եղել էր հիվանդանոցում, սակայն շատ կարճ ժամանակ հետո դուրս էր գրվել: Նրա ներկայացուցիչների խոսքերով, Ջեք Գևորգյանը տառապում է գերհոգնածությունից, սակայն նրա վիճակը սխալ կլինի ծանր համարել:
Բժշկության մեջ կիրառած իր մեթոդների համար Գևորգյանն ութ տարի անցկացրել է բանտում: Նա օգնել է հատուկ ներարկումների միջոցով կյանքից հեռանալ 130 ծանր հիվանդների: Գևորգյանին ձերբակալել էին այն բանից հետո, երբ հեռուստաընկերություններից մեկին էր ուղարկել իր մահացող հիվանդներից մեկի տեսանյութը: Նա ազատության մեջ է 2007 թվականից:











































