Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն զարմացած է երկրպագուների դրևորումներից Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Էյբար»-ի դեմ խաղի ժամանակ:
Հանդիպման ընթացքում «արքայական ակումբ»-ի երկրպագուները սուլոցներ էին հասցեագրում թիմին, որը, նրանց կարծիքով, դժգույն խաղ էր ցուցադրում:
Cuatro-ի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստը երկրպագուների մասին ասել է. «Որքան քիչ է հանգստությունը»:
Հիշեցնենք, որ նշված խաղից հետո Զիդանն իր հերթին հայտարարել է, որ թիմը ճգնաժամի մեջ չէ: Սակայն պետք է լուծումներ գտնել` իրավիճակը շտկելու համար:











































