Լիբիայի Սիրտ քաղաքում զոհվել է հոլանդացի ֆոտոլրագրող Ջերոն Օռլեմանսը: Այդ մասին ասված է Knack բելգիական թերթի կայքում, որտեղ աշխատում է լրագրողը։
Լրագրողի զոհվելու ստույգ հանգամանքները դեռևս հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ նա սպանվել է ԴԱԻՇ խմբավորման ջիհադականների կողմից:
Սիրտը Լիբիայի տապալված նախագահ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է, որը ԴԱԻՇ-ի առավել կարևոր հենակետերից մեկն է համարվում Իրաքի և Սիրիայի սահմաններից դուրս:
Նիդեռլանդների ԱԳ նախագահությունը դեռևս չի մեկնաբանել լրագրողի զոհվելը: Լիբիայում Հոլանդիայի դեսպան Էրիկ Ստրատինգը «Թվիթեր»-ում գրել է. «Հանգչի՛ր խաղաղությամբ: Սիրտից, Լիբիայից և այլ վայրերից քո արած լուսանկարները կապրեն հավերժ»:








































