Ռուսաստանի կառավարությունը սահմանել է, որ երաժշտության եւ ֆիլմերի հեղինակները տեխնիկա եւ մաքուր դիսկերի ներկրողներից կստանան ապրանքների գնից1% կամ տարեկան մոտ $100 մլն:
Այդպիսի վճարումները արդեն իսկ սահամանված են Քաղաքացիական օրենսգրքով, ինչի արդյունքում 2009թ. կառավարությունը հեռուստաընկերություններից, ռադիոընկերություններից, ռեստորաններից, կինոթատրոններից հավաքել է մոտ 2,7 մլրդ ռուբլի: Սեփական կարիքների համար երաժշտության վերարտադրման համար (անհատական համակարգչի կամ աուդիոփլեերով) կառավարությունը որոշել է, որ այդ գումարները պետք է վճարեն մաքուր դիսկեր եւ տեխնիկա ներկրողները: Կառավարությունը 1993թ. չէր կարողանում մեխանիզմ գտնել` այս խնդիրը լուծելու համար: Այժմ համակարգիչների, հեռախոսների, հեռուստացույցների, փլեյերների եւ այլ տեխնիկայի ներկրողներն ստիպված են լինելու ապրանքի գնից մեկ տոկոս փոխանցել պետությանը:
Թե ով է զբաղվելու այս գումարների տնօրինմամբ, այս պահին պարզ չէ, թեպետ Ռոսօխրանկուլտուրան սեպտեմբերի 20-ին մրցույթ է անցկացրել, բայց չի հայտարարել արդյունքների մասին: