«Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, թե ինչպես էր Մեսսիին համոզեցնում ավելի հաճախ հանգստանալ:
«Գիտեի, որ Մեսսիին հանգիստ է հարկավոր: Այնքան էլ կարևոր չէ, 70 թե 90 րոպե ես անցկացնում խաղադաշտում, եթե հաղթում ես 6:0 հաշվով: Այդ դեպքում մտածում ես ֆուտբոլիստին պահպանելու, վնասվածքներից խուսափելու մասին, քանի որ առջևում ավելի կարևոր հանդիպումներ են սպասվում:
Մրցաշրջանի սկզբնամասում Մեսսին հանգիստ էր ընդունում դա: Սակայն հետո սկսեց դժգոհել: Լեոն, ընդհանուր առմամբ, հանգիստ բնավորություն ունի: Նա այդպիսին է նաև խաղադաշտում»,- AS-ը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:






































