Միլանի «Ինտեր»-ը Մասիմո Մորատիին առաջարկել է դարձյալ զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը, որից հեռացել էր 2013 թվականին: Այդ մասին հայտնում է Football Italia-ն: 2013-ին Մորտին վաճառել էր ակումբի բաժնետոմսերի ստուգողական փաթեթը Էրիկ Թոհիրին:
«Ինձ խնդրել են վերադառնալ և զբաղեցնել ակումբի նախագահի պաշտոնը: Դա մեծ պատիվ է, բայց ես դեռ մտածում եմ այդ մասին: Թոհիրը դժվարությունների է բախվել ակումբի կառավարման գործում»,- ասել է Մորատին:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 6-րդ տուրից հետո «Ինտեր»-ը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:










































