Հայաստանի երիտասարդական հավաքական կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը հեռացել է շվեյցարական «Ցյուրիխ»-ից:
Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լե Մոնտ» ակումբում: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Արտյոմ Սիմոնյանի աշխատավարձը կշարունակի վճարել «Ցյուրիխ»-ը:
«Սիմոնյանը հիանալի ֆուտբոլիստ է: «Ցյուրիխ»-ում դեռ չեն վստահում նրան, սակայն մեծ հույսեր են կապում ապագայում: Շնորհակալ ենք «Ցյուրիխ»-ին:
Այժմ Սիմոնյանի կարգի ֆուտբոլիստի տրանսֆերն անվճար տրամադրվել է մեզ»,- նշել է «Լե Մոնտ»-ի նախագահ Սերժ Դյուպերեն:


































