Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ուղղիչ հաստատությունների մոտ 1500 աշխատակիցներ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:
Բոզդաղի խոսքով՝ նրանց կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպությանը մասնակից լինելու մեջ:
Բացի այդ, թուրքական դատախազությունը Ստամբուլի արդարադատության 3 պալատի (Չաղլայան, Գազիօսմանփաշա, Բույուքչեքմեջե) 87 աշխատակցի ու ուղղիչ հաստատությունների 75 աշխատակցի կալանավորման օրդեր է տվել: