Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վնասվածքը:
Արգենտինացի ֆուտբոլիստն աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել շուրջ 3 շաբաթ:
«Մեսսիի վնասվածքը լուրջ կորուստ է «Բարսելոնա»-ի և ընդհանրապես ֆուտբոլի համար: Նախորդ մրցաշրջանում Լեոն ավելի երկար ժամկետով դուրս մնաց շարքից, սակայն մենք կարողացանք վերահսկել իրավիճակը:
Լիոնելի հետ, անշուշտ հզոր ենք: Բայց առանց նրա էլ ուժեղ թիմ ենք մնում»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Էնրիկեի խոսքերը:











































