Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը Հյուսիս-հարավ մայրուղու, տաքսու վարորդների խնդիրների և ոլորտի մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերին չպատասխանեց՝ ասելով, թե ընդամենը մի քանի ժամ է, որ աշխատում է և խնդրեց իրեն որոշակի ժամանակ տալ:
«Հիմա պատասխանել չեմ կարող, մանրամասն կուսումնասիրեմ, դրանից հետո կհրավիրեմ բոլորով միասին կքննարկենք այս թեմաները», – ասաց նախարարը: Նա նաև նշեց, որ ծրագիր ունի, այն առաջիկայում կներկայացնի:
Հարցին, մտերիմ հարաբերություններ ունի՞ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ինչը նաև պատճառ է դարձել, որպեսզի նախարար նշանակվի, Վ.Մարտիրոսյանը պատասխանեց. «Գիտեք, մտերիմ հարաբերություններ շատ-շատերի հետ կա, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի… Ինչու՞ ուրիշի մասին չեք ասում, այնքան մարդու հետ մտերիմ հարաբերություններ ունեմ»:
Հարցապնդմանը, թե հենց Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի՞, նախարարը պատասխանեց. «Նորմալ հարաբերություններ են, չեմ կարող ասել մտերիմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































