«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ ցանկանում է միշտ հրավիրվել Արգենտինայի հավաքական:
Միլանյան ակումբի հարձակվողը 4 գոլ է խփել միլանցիների կազմում անցկացրած 4 խաղում, սակայն չի հրավիրվում ազգային հավաքական:
«Շատ ուրախ կլինեի, եթե Արգենտինայի հավաքական հրավիրվեի և մեծագույն ֆուտբոլիստների հետ նույն թիմում հանդես գալու հնարավորություն ստանայի: Նրանց կողքին շատ բան կարող եմ սովորել:
Կարծում եմ` Արգենտինայի թիմն ամենահզոր հարձակման գիծն ունի: Ցանկանում եմ խաղալ Մեսսիի հետ: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Goal-ը մեջբերում է Իկարդիի խոսքերը:










































