Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Boeing կորպորացիան ԱՄՆ իշխանություններից ստացել է Իրանին ինքնաթիռներ վաճառելու թույլտվություն:
Այս մասին նշված է կորպորացիայի տարածած հայտարարության մեջ. «Մենք լիցենզիա ստացանք և բանակցություններ ենք վարում Iran Air-ի հետ»:
Խոսքը ավելի քան 100 օդանավի վաճառքի մասին է: Ընդհանուր գործարքը գնահատվում է 25 միլիարդ դոլար:







































