Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությունն ու սիրիական հարցի կարգավորումը։
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, ըստ որի՝ հեռախոսազրույցի նախաձեռնողը թուրքական կողմն էր։ Քննարկվել են ռուս-թուրքական հետագա համագործակցության այժմեական հարցերը։
Բացի այդ, Էրդողանը շնորհավորել է Պուտինին Պետդումայի ընտրությունները հաջող անցկացնելու համար։









































