Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ նախորդ ամռանը «Չելսի»-ն ցանկացել է ձեռք բերել իր տրանսֆերը:
«Լոնդոնցիները հետաքրքրված էին իմ ծառայություններով: Կոնտեն ցանկանում էր ինձ տեսնել իր թիմում: Ակումբը շահավետ առաջարկ էր արել, ինչն ինձ ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը կդարձներ:
«Չելսի»-ն 70 մլն եվրո էր առաջարկում իմ տրանսֆերի դիմաց: Բայց երբ իմացա, որ «Ռեալ»-ը նույնպես հետաքրքրված է իմ ծառայություններով, այլևս չդիտարկեցի այլ տարբերակներ: Ցանկանում էի «արքայական ակումբ» վերադառնալ»,- Marca-ն մեջբերում է Մորատայի խոսքերը:








































