Մյունխենի «Բավարիա»-ն ջանքեր է գործադրում, որպեսզի նոր` մինչև 2021 թվականը ժամկետով պայմանագիր ստորագրի թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ: Այդ մասին հայտնում է Sport Bild-ը:
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը դեմ չէ իրադարձությունների նման զարգացմանը: Եթե կողմերն ընդհանուր հայտարարի գան, ապա գերմանական գրանդը Լևանդովսկիին կդարձնի Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Դա նշանակում է, որ Լևանդովսկին կվաստակի ավելի շատ, քան մյունխենցիների հարձակվող Տոմաս Մյուլլերը, ում աշխատավարձը կազմում 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ի հետ Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:











































