Մադրիդի «Ատլետիկո»-ի ավագ Դիեգո Գոդինը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղից:
«Հանգստանալու ժամանակ չունենք: «Ատլետիկո»-ն պատրաստ է խաղալ լավագույնների դեմ: «Բարսելոնա»-ն բարդ մրցակից է: Մանավանդ, երբ խաղում է սեփական հարկի տակ: Այնպես որ, պետք է ներդնենք մեր հնարավորությունների 120%-ը:
Գաղտնիք չէ, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները հզոր են ոչ միայն հարձակման, այլ նաև պաշտպանության գծում: Մենք շարունակում ենք հավատալ մեր գաղափարներին և վստահ ենք, որ կարող ենք հաղթել»,- AS-ը մեջբերում է Գոդինի խոսքերը:











































