Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկի կատարած վերջին հայտարարության մասին:
«Ես մեծ դժվարությամբ եմ որոշել Տուրեին դուրս թողնել Չեմպիոնների լիգայի հայտացուցակից: Ես ճանաչում եմ Յայային, սակայն հայտացուցակի հարցում մենք խիստ կանոններով ենք շարժվում:
Պարոն Սելյուկը պետք է ներողություն խնդրի ինձանից իր վերջին հայտարարության համար, եթե ցանկանում է, որ Տուրեն խաղադաշտում հայտնվի: Սելյուկի հայտարարության համար ես Տուրեին չեմ պատրաստվում խաղադաշտ դուրս բերել», – ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը վերջերս քննադատության ենթարկեց Գվարդիոլային Յայա Տուրեին Չեմպիոնների լիգայի հայտացուցակից դուրս թողնելու համար:








































