Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը հայտնել է,թե ում է ֆավորիտ համարում «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում:
«Մեսսի թե՞ Ռոնալդու: Ես նախապատրաստվել էի այդ հարցին, քանի որ գիտեի, որ այդ մասին ինձ կհարցնեք: Կինս խորհուրդ է տվել չհրապարակել կարծիքս:
Սակայն ասեմ: Կարծում եմ` լավագույն ֆուտբոլիստներն «Ատլետիկո»-ում են: «Ոսկե գնդակ»-ը կհանձնեի Գրիզմանին»,- Cadena Ser-ը մեջբերում է Խուանֆրանի խոսքերը:











































