Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ ցանկանում է ապագայում «Ատլետիկո» վերադառնալ: Բելգիացի ֆուտբոլիստն իսպանական ակումբում վարձավճարով հանդես է եկել 2011-2014 թվականներին:
«Ինձ մասամբ իսպանացի եմ զգում: Ցավ էի ապրում, երբ լքում էի Իսպանիան: «Ատլետիկո»-ն ասես իմ տունը լիներ: Մինչ այժմ սիրում եմ այդ ակումբը:
Կցանկանայի ապագայում «Ատլետիկո» վերադառնալ: «Չելսի»-ի հետ գործող պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է ևս երեք տարի»,- AS-ը մեջբերում է Կուրտուայի խոսքերը:






































