Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նշել են վրացական մարտական ավիացիայի ստեղծման 24-ամյակը:
Դրա հետ կապված՝ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է Թբիլիսիի մոտ գտնվող Ալեքսեևկա ավանի ռազմական օդանավակայան և մասնակցել է տոնական միջոցառումներին:

Իր ելույթում Իզորիան հիշատակել է 2015 թվականին ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրի մասին. «Ձեզ հայտնի է, որ ոչ վաղ անցյալում մեզ մոտ հյուրընկալվեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
Մենք ծրագրում ենք Ֆրանսիայի հետ մեկտեղ կյանքի կոչել այդ պայմանագիրը, որը կապված է օդային պաշտպանության համակարգի ձևավորման հետ: Վրաստանի օդային տիրույթը, որը պաշտպանվածության կարևոր բաղադրատարրերից մեկն է, պետք է պաշտպանված լինի արժանիորեն»:










































