Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակներում աշխատանքներն իրականացվել են 80 տոկոսով: Այս մասին նշված է ադրբեջանական SOCAR պետական ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հոդվածում:
Նշվում է, որ կատարված է պլանային 5 աշխատանքներից 4-ը, և Ադրբեջանը 2017 թվականին Կասպից ծովում մեծացնելու է հորատման աշխատանքների մասշտաբը:
Աբդուլաևը հայտնել է, որ մինչ այժմ «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվել է մոտ 75 միլիարդ խորանարդ մետր գազ և 19 միլիոն տոննա կոնդենսատ. «Նախորդ տարի արդյունահանվել է 9.9 միլիարդ խորանարդ մետր գազ և 2.3 միլիոն տոննա կոնդենսատ: 2006-2016 թվականներին տեղի և օտարերկրյա շուկաներ է մատակարարվել 74 միլիարդ խորանարդ մետր գազ և 18.8 միլիոն տոննա կոնդենսատ:
Ներկայումս հանքավայրում օրական արդյունահանվում է մոտ 29.5 միլիոն խորանարդ մետր գազ կամ տարեկան մոտ 10.8 միլիարդ խորանարդ մետր գազ»:








































