Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում չարտոնված ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Կառավարությանը գործազրկության և աղքատությունը վերացնելու համար բավարար ջանքեր չկիրառելու մեջ մեղադրող ֆիլիպինցիները հրապարակում այրել են Ֆիլիպինների նախագահ Բենինո Ակինոյի խրտվիլակը:
Ցուցարարների ամբոխը փորձել է ներխուժել նաև Ներկայացուցիչների պալատ այն ժամանակ, երբ այնտեղ ելույթ էր ունենում նախագահը: Ոստիկանները հետ են մղել ցուցարարներին կառավարական շինությունից, իսկ հետո նրանց ցրելու համար ձեռնափայտեր են կիրառել:
Ըստ Fox News հեռուստաալիքի՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել է առնվազն 15 մարդ: