Ջեքսոն անունով 3-ամյա տղան գրավել է «Մանչեսթեր Սիթի»-ի սկաուտների ուշադրությունը:
Նշվում է, որ «քաղաքայիններ»-ի աշխատակիցները մի տեսանյութ են դիտել, որտեղ տղան ֆուտբոլ է խաղացել իր ավագ եղբոր հետ, այնուհետև կապվել են փոքրիկի մոր հետ:
«Նրանք չեն նկատել, որ Ջեքսոնն ընդամենը 3 տարեկան է: Նա ֆուտբոլ է խաղում, քանի որ ցանկանում է նման լինել ավագ եղբորը: Նա «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում է: Գիտեմ, որ Ջեքսոնը հիանալի որակներ ունի իր տարիքի համար»,- ասել է տղայի մայրը:










































