Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթեր»-ի դարպասապահ Կասպեր Շմեյխելը մոտ ժամանակներս խաղադաշտ կվերադառնա:
Դանիացի դարպասապահն, ով մեջքի վնասվածք էր ստացել, հաջողությամբ է ավարտել հետվիրահատական շրջանը և արդեն իսկ մեկնարկել է մարզումներն իր թիմի կազմում:
Սպասվում է, որ Շմեյխելը կկարողանա մասնակցել սեպտեմբերի 24-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» հանդիպմանը:









































