Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել խաղալ «արքայական ակումբ»-ում, ինչի համար պատրաստ է անել հնարավորը:
«Ինձ լավ եմ զգում: Կարծում եմ` «Էսպանյոլ»-ի դեմ խաղում կարող էինք ավելի լավ խաղալ: Սակայն արդյունքն արդարացի է: Իմ ճանապարհին բարդություններ չկան: Բոլորը սատարում են ինձ: Մարզիչս նույնպես:
Զիդանի հետ հիանալի հարաբերություններ ունեմ, թիմակիցներիս հետ լավ ենք համագործակցում: Դուք տեսնում ենք, որ խաղադաշտում մենք միասնական ենք:
«Ռեալ»-ը ցանկանում է հաղթել, ռեկորդներ սահմանել և տիտղոսներ նվաճել: Ես էլ կպայքարեմ` «արքայական ակումբ»-ում ընդմիշտ մնալու համար»,- AS-ը մեջբերում է Խամեսի խոսքերը:



































