Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտեր»-ից կրած պարտությունը:
«Ցավալի է, քանի որ շուրջ 65 րոպե մենք շատ վատ էինք խաղում և գրեթե գոլային պահեր չէինք ստեղծում մրցակցի դարպասի մոտ: «Յուվենտուս»-ն այսպիսի պարտություններ կրելու իրավունք չունի: Կարող ենք ոչ-ոքի գրանցել, բայց ոչ պարտություն:
Կարծում եմ` այս անհաջողությունը կնպաստի թիմի հետագա հաջողություններին: Պետք է շարունակել աշխատել և շտկել խաղը»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:









































