ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը փոխելու հնարավորությունը: Մրցաշարին մասնակցող ակումբների թիվը կարող է հասնել 16-ի կամ 24-ի՝ նախկին 7-ի փոխարեն:
Այդպիսի առաջարկություն է արել մրցաշարի գործող տիտղոսակիր «Բարսելոնա»-ի տնօրենների խորհուրդը:
El Mundo Deportivօ-ի տեղեկությունների համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հավանություն է տվել կատալոնական ակումբի առաջարկին և պատրաստ է փոփոխություններ կատարել:







































