Դեյր-էզ-Զորում հարձակումները հարվածի տակ են դնում Սիրիայի հարցով պայմանավորվածությունները՝ ինչպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի և ՄԱԿ ԱԽ-ի գծով, այնպես էլ ռուս-ամերիկյան երկկողմ հիմքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերին, ինչի արդյունքում զոհվել է 62 զինծառայող, մոտ 100-ը վիրավորվել են:
«Մենք ականատես եղանք այդ հարվածներին: Դրանք ոչ թե ուղղակի հարցականի տակ են դնում, այլ, կներեք՝ տավտոլոգիայի համար, հարվածի տակ են դնում այն ամենը, ինչ մինչ այդ ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից ինչպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի և ՄԱԿ ԱԽ-ի գծով, այնպես էլ ռուս-ամերիկյան երկկողմ հիմքով»,- ասել է Զախարովան:







































